Posted in Դասեր

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանը կարճ էր, բայց շատ հետաքրքիր։ Այդ ընթացքում մենք մասնակցեցինք տարբեր նախագծերի և ունեցանք շատ հաճելի հիշողություններ։ Գնացինք թատրոն և դիտեցինք «Մուսալեռան 40 օրը» ներկայացումը, որը մեզ շատ հուզեց իր իմաստով։ Այցելեցինք նաև կինոթատրոն և դիտեցինք «Թանկարժեք տղաները» ֆիլմը։


Ճամբարի ընթացքում  տարբեր հանդիպումներ ունեցանք։ Մեզ այցելեց մեր դպրոցի շրջանավարտ Սարգիս Մարկոսյանը, ով պատմեց, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը օգնել մարդկանց կյանքում՝ ներկայացնելով ChatGPT-ն, Coursera-ն և այլ ծրագրեր։ Ընկեր Էմանուելի հետ խաղացինք հետաքրքիր խաղեր՝ ինչպես աշխարհագրության, այնպես էլ այլ թեմաներով։ Վերջում խաղացինք մի քանի խաղ, որպեսզի պարզ լինի, թե որքան լավ ենք հիշել մեզ տրված տեղեկատվությունը։

Leave a comment