Posted in Դասեր

Օրվա լուսաբանում

Այսօր՝ հունվարի 14-ին, առաջին և երկրորդ դասերին մենք թեյախմություն էինք անում։ Բոլորը տարբեր համեղ քաղցրավենիքներ էին բերել։ Ես բերել էի իմ թխած վաֆլիները, որոնք շատերին դուր եկան։ Երրորդ դասին մենք գնացել էինք կրթահամալիրի տնօրենի թեկնածուի հանդիպմանը, որտեղ նա ներկայացրեց իր ծրագրերն ու պատասխանեց հարցերին։ Իսկ օրվա վերջում մենք խաղացինք Դրոշապոլիս և լոտո, ու օրը անցավ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում։

Leave a comment