Posted in Գրականություն 9, Դասեր

Իտալացի աղջկա երգը

Կարդա՛ ստեղծագործությունները և դրանց արտահայտած գաղափարների շուրջ ձևակերպի՛ր պնդումներ։ 

Միքայել Նալբանդյան ,,Իտալացի աղջկա երգը,, 

1. Բացատրի՛ր բառերը՝ քեն, ոխ, յուր, գանչում է, նորան, սորա։

Թշնամանք, վրեժ, ինքն դերանվան հնաձև սեռական հոլովը, իր, կանչել, լուր կամ նորություն, սրա:

2. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ ուղերձ ունի ստեղծագործությունը։ 

«Իտալացի աղջկա երգը»‐ում Նալբանդյանը ցույց է տալիս, որ ազատությունը մարդու համար ամենամեծ արժեքներից մեկն է։ Իտալացի աղջիկը երգում է հայրենիքի ազատության, ժողովրդի պայքարի, և ազատության համար զոհվելու պատրաստակամության մասին։

Հեղինակը ուզում է ասել, որ ազատությունը նվաճվում է պայքարով, և որ մարդու կյանքը իմաստ ունի, երբ նա ծառայում է իր ժողովրդին ու հայրենիքին։ Սիրո, քաջության ու ազգային արժանապատվության թեմաներ են այստեղ։

3. Գրի՛ր կարծիքդ այս տողերի վերաբերյալ՝

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգին
Ազատությամբ կը զոհվի»

Հեղինակը ասում է, որ բոլորն էլ մի օր կմահանան, բայց ամենաարժեքավոր մահը կլինի պատերազմի արդյունքի մահը: Ինձ թվում է, որ այս տողերը խոսում են մեծ քաջության մասին: Մահը ոչ թե փառավոր բան է, այլ, որ մարդը պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար։

Leave a comment