Posted in Գրականություն 9, Դասեր

Ինչպես լինել նպատակասլաց Մամփրեյի պես

Կան բաներ, որոնք մարդիկ սովորում են ժամանակից շուտ կամ հակառակը: Հակառակի մեջ ոչ մի ամոթ բան չկա: Բոլորս էլ սիրում ենք նոր բաներ սովորել: Այդպես էլ եղավ Մամփրյի հետ` նա ծեր տարիքում չգիտեր այբուբենը , և ուզեց այն սովորել: Նա տեսավ, որ նրա թոռնուհին սովորեցնում է իր կրտսեր եղբորը այբուբենը և հասկացավ, որ այն չգիտի: Մամփրեն չամաչեց և դիմեց նրա թոռնուհուն օգնության ետևից:

Մամփրեն խնդրեց նրա թոռնուհուն, որ նա օգնի նրան սովորել այբուբենը և թոռնուհին ջանասիրաբար նրան օգնեց: Կյանքում էլ է այդպես: Չպետք է վախենալ նոր բաներ սովորելուց, վախենալով և մտածելով, թե ոչինչ չի ստացվի: Պետք է օրինակ վերցնել Մամփրեյից, որը, ի վերջո հասավ իր նպատակին: Նպատակասլաց լինելուհամար պետք է ունենալ հավատ և ցանկություն: Հավատը և ցանկություն ունենալը բավ է ուզածդ նպատակին հասնելու համար: Բայց եթե հանկարց լինի զգացմունք, որ ոչինչ չի ստացվում, կարելի է դիմել մի ավելի իմաստուն մարդու, ինչպես Մամփրեն թոռնուհուն:

Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ չկա մի բան, որին անհնար կլինի հասնել, եթե կա ցանկություն: Պետք է միշտ հավատաս քեզ և ցանկություն ունենաս նպատակիտ հասնելու: Եթե Մամփրեյի պես հավատաս քո կարողություններին և նպատակասլաց լինես, ապա ամեն ինչ կստացվի: Ամեն անգամ երբ զգաք, որ ինչ որ բան չի ստացվում` կհիշեք Մամփրեյին, որը, չնայած իր ծեր տարիքին հասավ իր նպատակին և սովորեց այբուբենը:

Leave a comment