Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Հաղորդիչների զուգահեռ միացումը:

1. Բերեք էլեկտրական շղթայի օրինակ, որտեղ երևում է սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:

Օրինակ` Տան լուսավորության ցանցը: Բոլոր լամպերը միացված են զուգահեռ: Եթե մեկ լամպը վնասվի կամ անջատվի, մյուսները կշարունակեն աշխատել. հաջորդական միացման դեպքում մեկի անջատումը կանջատեր ամբողջ շղթան.

2. Ի՞նչ առնչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասում: Նկարագրեք այն փորձը, որը հաստատում է այդ առնչության ճիշտ լինելը:

Շճուղավորված շղթքայի տեղաասում հոսանքի ուժը հավասար է սպառիչների տեղամասերում հոսանքի ուժերի գումարին:

3. Իրար զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար ո՞ր էլեկտրական մեծությունն է նույնը: Ի՞նչ փորձով կարող եք հաստատել, որ ձեր պատասխանը ճիշտ է:

Հոսանքն անցնում է մեկ ընդհանուր ճանապարհով և այդ իսկ պատճառով` հաջորդաբար միացված սպառիչներում և դրանք միացնող հաղորդալարերում հոսանքի ուժը նույնն է

4. Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը: Պատասխանը հիմնավորել՝ օգտվելով 2-րդ հարցի պատասխանից և Օհմի օրենքից:

Հաջորդաբար միացված սպառիչներով կազմված շղթայում ընդհանուր լարումը հավասար է բոլոր սպառիչների լարումների գումարին։

5. Էլեկտրական շղթայի տեղամասերից մեկն ընդգրկում է 5 Օմ դիմադրությամբ սպառիչ, իսկ երկրորդը՝ 5 Օմ և 10 Օմ դիմադրությամբ իրար զուգահեռ միացված սպառիչներ: Ո՞ր տեղամասի դիմադրությունն է ավելի մեծ: Ինչու՞:

1/R=1R1+1/R2

Lուծել խնդիրները՝

1. Ո՞ր ամպերաչափի ցուցմունքն է ավելի փոքր` Al-ի՞, թե՞ A2-ի:

2. Էլեկտրական շղթայի տեղամասով 16 ր-ում տեղափոխվեց 240 Կլ լիցք: Այդ ընթացքում էլեկտրական դաշտը կատարեց 1200 Ջ աշխատանք: Որոշել լարումն այդ տեղամասում և հոսանքի ուժը:

3. 12,8մ երկարության և 0,1 մմ հատույթի մակերեսով հաղորդալարում հոսանքի ուժը 4Ա է, երբ լարումը 220 Վ է: Ի՞նչ նյութից է պատրաստված հաղորդալարը:

4. Որոշեք A ամպերաչափի և VI վոլտաչափի ցուցմունքները (տես նկարը), եթե R1 և R2 սպառիչների դիմադրություններն են` R1 = 2 Օմ, R2 = 4 Օմ, իսկ V2 վոլտաչափի ցուցմունքը` U2 = 2 Վ:

5. Շղթայի AB տեղամասի ընդհանուր դիմադրությունը 10 Օմ է (տես նկարը): Որոշեք R3 հաղորդչի դիմադրությունը, եթե R1 և R2 հաղորդիչների դիմադրություններն են` R1 = 2 Օմ, R2 = 5 Օմ: Որքա՞ն է հոսանքի ուժը AB տեղամասում, եթե վոլտաչափի ցուցմունքը 6Վ է:

Leave a comment