- Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղան- բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին շուկայի անհատնում բարիքներին ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը որտեղ արգելված էր անասուն պահել կարք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները ապականվեց ձիերի ու ջորիների անտեղությունից ողողվեց անմեղ մարդկան արյամբ։
Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ երեք կողմից գոտևորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միմիայն Արաքս գետի կողմը, որը պատած էր խառնախիտ այգիներով, և մի հզոր ամրակուռ պարսպով։
Քաղաքից փոքր-ինչ դուրս ձորալանջին սիգապանծ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ չէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով քարե առվակների միջոցով գիշերուզոր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։
- Բացատրիր բառերը՝ խանիճաղանջ, խաշնարած, խայտաբղետ, անթաքույց, վեղարածածկ, ակնեղեն, կրպակ, կիրճ, խառնիխուռն, ամրակուռ, սիգապանծ, դրասանգ։
- Հովիվ, գույնզգույն, չթաքցրած, զանգակատան գլխի կոնաձև ծածկ, թանկագին քարեր, փոքրիկ խանութ, լեռնանցք, խառնաշբոթ, ամուր, հպարտ, ծաղկաշղթա
- Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝ մարդկային, բազմություն, մեծահարուստ, ակնեղեն, մետաքսյա, հնություն, սառնորակ։
- Մարդ+կային–> արմատ+ածանց
- Բազմ+ություն–>արմատ+ածանց
- Մեծ+ա+հարուստ–>արմատ+հոդակապ+արմատ
- Ակն+եղեն–>արմատ+ածանց
- Մետաքս+յա–>արմատ+ածանց
- Հին+ություն–>արմատ+ածանց
- Սառը+որակ–>արմատ+արմատ
- Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։
Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։
Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։
Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։
Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։
- Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։
Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։
Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը երկինքը պատռեց:
Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։
Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսական և կենդանական աշխարհը:
Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։
Նիհարությունը անճանաչելիորեն սրել էր նրա դեմքը:
Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։
Ամենաչնչին բաները հուզում էին նրան
Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։
Միայն չարությունն ու նախանձն էի դրդել Վաչեի սպանությանը:
Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից։
Ջղային մի սառսուռ խախտեց նրա մտքի ընթացքը