Posted in Գրականություն 9, Դասեր

Փա՞ստ է, թե՞ պնդում։ 

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Փաստ

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ Պնդում

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ Փաստ

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ Պնդում

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ Փաստ

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ Պնդում

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ Պպնդում

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ Փաստ

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ Պնդում

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ Փաստ

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ Պնդում

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ Փաստ

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ Պնդում

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։ 

Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։ 

Անգաղթ խալիֆան շատ էր սիրում երաժշտություն, և դա իր համար կարևոր էր:

Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։ 

Բասեին խելամիտ երեխա էր:

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։ 

Կայսրը հիմար էր

Leave a comment