Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ 

Յուրօրինակ, փոխկապ, կողք, կանաչազարդ, բարձրասաղար-, բարձրանալ, հինավուր-ց, փրփրադեզ, երևվել, ագ-ազ, անտարբեր, ապերախտ, անարդյունք, հազարաբուր, արցունք, դախեմ, երջանիկ, մեր-ակա։ 

2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։ 

հուշարձանկոթող, լեռնադահուկային, հարավարևմուտք, հայռուսական, ձյունձմեռ, մուգկանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօրյախոսակցական, 10ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջառողջություն։ 

3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։ 

արահետ-3, անիրական-4, կիսաբաց-3, կոթող-2, մատենադարան-5, երաժիշտ-3, համաշխարհային-4, չարագույժ-3, հյուրասեր-3, մոխրակույտ-3։ 

 4.  Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։ 

Բքախեղդ, միջնապատ, ոտնաչափ, մազանոթ, ճոճաթոռ, բնավեր, ոսկրախտ, հանքափոր, սևաչյա, անբարետես, նկարազարդ, ալեծուփ։ 

Բոլորը բարդ են:

5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։

Տանուտեր, պատկեր-պատկերներ, հավաք, միտք-մտքեր, գիրք-գրքեր, ջիղ-ջղեր, գիշեր-գիշերներ, պատճեն-պատճեններ, բեռ-բեռներ, մեկնակետ-մեկնակետեր, մենապար-մենապարեր, հավատարմագիր-հավատարմագրեր, ուղեցույց-ուղեցույցներ: 

6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։ 

Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։
Մենք պատրաստ ենք քննության։
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։ 
Մենք իրար թշնամի չենք։
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։ 

7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։ 

Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը

Երեկոյան տաք անձրև եկավ, որը ջերմացրեց նրա սիրտը:
Քամուց մեզմ ճռնչում էր այգու դռնակը։

Դրսում մեղմ քամի էր, որից ճռնչում էր այգու դռնակը:
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն։ 

Մեղմ տխրություն էր, որը իջել էր ամառային ձորում:

8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/  և ստորգյալը /երկու գծով/։ 

Ենթակա

Ստորոգյալ

Օդը սառն է։ 
Ոմանք ինձ հասկանում են։ 
Այստեղ ապրել հնարավոր չէ։ 
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ 
Այդ ամենը տևում է ընդամենը մի ակնթարթ։ 
Դա լսելով ներկաներից մի քանիսը գունատվեցին։ 

9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։  

Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։ 

Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։ 

Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։ 

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․

ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր, 
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է, 
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։ 

11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։ 
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։ 
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։ 
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։ 

4, 1, 2, 3

12. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղիր։ 

Ճապոնական գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։ 

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։ 

13. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Պարզ դարձավ, որ ամբոխը չի հավատում իր առաջնորդին։ 
Այդ ամենը վկայում է, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ 

14. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Միակ ուղևորը, որը լռելյայն նստած` լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ` նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։ 
Դեմուդեմ հուռթի արտերն են, կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը կռթնած իր անբաժան ձեռնափայտին` հետևում է ոչխարների հոտին։ 
Նրա աչքերին նայելիս թվում էր` կապույտ երկնքում աստղեր են առկայծում։ 

15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։ 

Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, հետո բռնեց նրա ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, մոտեցավ դռանը։ 

ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա

Ես չհայտնեցի, որ նա իմ համար էր մտել այդ ողորմելի կերպարանքի մեջ։ 

կերպարանք, մտնել, չհայտնել, ես 

Leave a comment