Posted in Գրականություն 9, Դասեր

Հայկ և Բել

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 
2. Բնութագրի՛ր Հայկին։

Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, և հաստ բազուկներով մի հսկա է:Դ ա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ 

Հայկը ազատության խորհրդանիշ է, քանի որ չի ենթարկվում Բելի իշխանությանը և պաշտպանում է իր ժողովրդի անկախությունը։ Բելը հակառակն է՝ տիրապետության ու բռնակալության կերպար, ով ուժով ուզում է իշխել։ Նրանց հակադրությունը ցույց է տալիս ազատ լինելու և բռնվելուն չհամաձայնելու պայքարը։


4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ 

Այս առասպելը կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ հայերը միշտ ազատ ապրել են ուզել։ Հայկը չի ենթարկվում Բելին ու պաշտպանում է իր ժողովրդին, դրա համար էլ դարձել է մեր ազգային ինքնության հիմքը։ Նրա հաղթանակը սովորեցրել է, որ պետք է կանգնել ազատության ու արդարության կողմում։


5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

Նամակ ճակատամարտից առաջ

Այսօր վաղ առավոտից բոլորս կանգնած ենք լեռների մեջ՝ սպասելով Բելի զորքին։ Հայկը մեր առաջ կանգնած է խաղաղ, բայց հաստատ որոշումով։ Նրա վստահությունը ուժ է տալիս բոլորիս։ Մի վախ չեմ զգում․ ավելի շատ ուզում եմ պաշտպանել մեր տունը, մեր ընտանիքները, մեր ազատությունը։Եթե այս օրը հաղթենք, մեր երեխաները կծնվեն ազատ հողում։

Leave a comment