Posted in Հայոց լեզու 9, Անհատական նախագիծ, Դասեր

Անհատական նախագիծ թարգմանություն

Ինքնագնահատականն ու ինքնավստահությունը մեծ դեր են խաղումմարդու ձևավորման մեջ։ Երբ մարդը հավատում է իր ուժերին, նրա համար ավելի հեշտ է որոշումներ ընդունել և պատասխանատվություն վերցնել իր վրա։ Ինքնավստահությունը չի նշանակում վախի կամ կասկածների բացակայություն, այն արտահայտվում է դրանց գործելու կարողության մեջ։ Այդպիսի մարդը կարողանում է հանգիստ արտահայտել իր կարծիքը և պաշտպանել սեփական տեսակետը։

Շատ կարևոր է հասկանալ, որ շրջապատի կարծիքը միշտ չէ, որ արդար կամ ճիշտ է լինում։ Եթե մարդը մշտապես առաջնորդվում է միայն ուրիշների գնահատականներով, նա կարող է կորցնել իրեն և իր նպատակները։ Առողջ ինքնագնահատականը օգնում է զարգանալ, սխալներից սովորել և առաջ շարժվել։ Երբ մարդը հարգում է ինքն իրեն, նա սովորում է հարգել նաև մյուսներին, ինչը հասարակության մեջ ներդաշնակ հարաբերությունների հիմքն է։

Leave a comment