Ի՞նչ է երջանկությունը
Յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում երջանկությունը։ Երջանկությունը կախված է մարդու հետաքրքրություններից, պահը վայելելուց, ապահով ապրելուց, փոքր բաներով ուրախանալուց, ինքն իր հետ անկեղծ լինելուց։
Ինձ համար երջանկությունը գեղեցիկը տեսնելու, զգալու, ստեղծագործելու, մտածելու, հետաքրքիր ապրելու, չվախենալու ու ընդհանրապես կյանքը սիրելու կարողությունն է։ Կարծում եմ այդ կարողությունը կարելի է ձեռք բերել, եթե անգամ չես զգում, որ ունես։ Բնությունը լավ ուսուցիչ է այս գործում։ Երջանկությունն անձնական բան է։
Ինձ շատ դուր եկավ այս տեքտը: Չնայած տեքստը բավականին փոքր է, այն ամեն ինչ պարզ ու իր տեղին է բացատրում: Լավ էր նշված, որ երջանկությունը բոլորի համար նույնը չէ: Հիմնական միտքը հասկանալի էր՝ երջանկությունը մեծ ու բարձր թեմա չէ, ավելի շատ՝ մարդու ներսի զգացողությունն ու նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ։
Ժամանակի մասին
Ժամանակը մեր կյանքի ամենաթանկ բանն է։ Այն արագ է անցնում և երբեք չի վերադառնում։ Մենք չենք կարող պահել ժամանակը, բայց կարող ենք այն ճիշտ օգտագործել։ Ամեն օր մենք ունենում ենք 24 ժամ։ Այդ ժամերի ընթացքում մենք գնում ենք դպրոց, խաղում կամ հանգստանում։ Մեկ-մեկ թվում է, թե օրն անցավ շատ արագ, իսկ երբեմն՝ շատ դանդաղ։ Բայց իրականում ժամանակը միշտ նույն արագությամբ է անցնում։ Եթե ժամանակը օգտագործում ենք օգտակար բաների համար՝ սովորելու, կարդալու կամ օգնելու ուրիշներին, այն դառնում է պետքական։ Իսկ եթե անգործ անցկացնում ենք օրը, ժամանակը կորցնում ենք։ Ժամանակը վերադարձնել հնարավոր չէ։ Ահա թե ինչու պետք է այն սիրել, գնահատել ու խելացի օգտագործել։
<<Ժամանակը ոսկի է, ում որ կուզես հարցրու>>։
Տեքստի միտքը բավականին հետաքրքիր էր: Մանրամասն բացատրվում է, թե ինչու պետք է ժամանակը չվատնել, այլ այն օգտագործել այն ի օգուտ ձեզ: Ամենաշատը ինձ դուր եկավ վերջին մեջբերումը . <<Ժամանակը ոսկի է, ում որ կուզես հարցրու>>։ Այս նախադասությունը ինձ ստիպեց լավ մտածել, թե ի վերջո ինչու է ժամանակը պետք հարգել, այլ ոչ թե անտեղի վատնել: