1.Ինչու՞ է ՀՀ_ում հատուկ պահպանվող տարածքներ առանձնացվել։ Ի՞նչ չափանիշներով են դրանք միմյանցից տարբերվում։
Հայաստանում հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են՝ որպեսզի պաշտպանվեն բնության եզակի վայրերը, հազվագյուտ կենդանիներն ու բույսերը, ինչպես նաև արժեքավոր լանդշաֆտներն ու հուշարձանները։ Դրանք կանխում են բնության վնասումը և ապահովում գիտական ուսումնասիրությունների հնարավորությունը։Այս տարածքները իրարից տարբերվում են՝ պահպանության խստությամբ (արգելոցներում՝ ամենախիստ), էկոհամակարգերով (անտառ, լեռ, կիրճ և այլն), տարածքի չափով, և այն տեսակներով կամ արժեքներով, որոնք պետք է պահպանվեն։
2.Թվարկե’լ և գրե’լ ՀՀ_ում ազգային պարկերն ու արգելոցները։
Ազգային պարկեր․ Դիլիջան, Սևան, Արևիք, Թռչկան։
Արգելոցներ․ Խոսրովի անտառ, Շիկահող, Զանգեզուր, Զիկատար։
3.Բնութագրե’լ Խոսրովի և Շիկահողի արգելոցը։
Խոսրովի անտառ արգելոց
Գտնվում է Արարատում, համարվում է աշխարհի հնագույն արհեստական անտառներից։ Ունի լեռնային լանդշաֆտներ ու հարուստ կենդանական աշխարհ՝ ընձառյուծ, արջ, գայլ։ Բույսերից տարածված են կաղնի, գիհի և հազվագյուտ տեսակներ։ Ունի նաև պատմական հուշարձաններ։
Շիկահողի արգելոց
Գտնվում է Սյունիքում։ Հայտնի է խոնավ ու խիտ անտառներով և հարուստ բուսականությամբ։ Այստեղ կան ավելի քան հազար բուսատեսակներ և շատ կենդանիներ՝ արջ, վայրի խոզ, աղվես, խոշոր թռչուններ։ Պահպանում է Հայաստանի հարավային անտառային էկոհամակարգերը։