Պատերազմը մարդկության պատմության ամենադաժան երևույթներից մեկն է, որը ոչնչացնում է քաղաքները, սպանում մարդկանց ու նրանց ստեղծած արժեքները։ Սակայն այդ քաոսի մեջ կա մի ուժ, որը կարողանում է հակասել վատ բաներին։ Այդ ուժը արվեստն է՝ երաժշտությունը, բանաստեղծությունները: Իսահակյանի «Անհաղթ խալիֆան» ստեղծագործությունը ցույց է տալիս, թե ինչպես արվեստը կարող է ազդել նույնիսկ իշխանավորի վրա։
Ստեղծագործության մեջ խալիֆան ներկայացվում է որպես անհաղթ, ամուր կամքով և ուժով լի իշխանավոր։ Նրա աշխարհը հիմնված է ուժի և պատերազմի վրա։ Սակայն անսպասելիորեն նրա իշխանության մեջ ներխուժում է մի ուրիշ ուժ՝ արվեստը։ Երբ նա լսում էերաժշտությունը, նրա մեջ արթնանում են զգացումներ, որոնք նախկինում նա անտեսում էր։ Երաժշտությունը կարողանում է դիպչել նրա սրտին այնպես, ինչպես ոչ մի բանակ չէր կարող։ Այստեղ պարզ է դառնում, որ մարդու հոգին ունի մի տարածք, որը չի ենթարկվում բռնությանը։ Արվեստը չի պարտադրում, չի սպառնում, բայց փոխում է։ Այն հաղթում է ոչ թե ուժով, այլ ներքին ազդեցությամբ։ Իսահակյանը ցույց է տալիս, որ արվեստը կարող է խաղաղեցնել նույնիսկ ամենադաժան բնավորությունը։
Այսպիսով` արվեստը, ի տարբերություն պատերազմի, ստեղծում է, ոչ թե քանդում։ Այն մարդուն վերադարձնում է իր հոգին, զգացմունքները և մարդկայինությունը։ «Անհաղթ խալիֆայում» արվեստը հաղթում է առանց կրակոցի, և դա ապացույց է, որ արվեստը կարող է ավելի ուժեղ լինել, քան պատերազմը։ Եվ վերջապես, ստեղծագործությունը մեզ հիշեցնում է, որ այնտեղ, որտեղ կա արվեստ, միշտ կա հույս խաղաղության համար։