Posted in Դասեր

Անհատական նախագիծ թարգմանություն

Պարզապես չկա և չի կարող լինել համընդհանուր բաղադրատոմս՝ կյանքում ճիշտը, միակ ճշմարիտը և միակ ուղին ընտրելու համար, որը նախատեսված է ձեզ համար: Եվ վերջնական ընտրությունը միշտ մնում է մարդուց:

Այդ ընտրությունը մենք կատարում ենք դեռ մանկուց, երբ ընտրում ենք ընկերներ, սովորում ենք հարաբերություններ կառուցել հասակակիցների հետ և խաղում։ Սակայն մեր կյանքի ուղին ձևավորող ամենակարևոր որոշումների մեծ մասը դեռևս կայացվում է մեր երիտասարդության տարիներին։ Գիտնականները կարծում են, որ կյանքի երկրորդ տասնամյակի երկրորդ կեսը ամենակարևոր ժամանակահատվածն է։ Հենց այս ժամանակահատվածում է մարդը սովորաբար կայացնում կյանքի ամենակարևոր որոշումները՝ իր ամենամտերիմ ընկերների, իր հիմնական հետաքրքրությունների և իր մասնագիտության վերաբերյալ։

Ակնհայտ է, որ նման ընտրությունը պատասխանատու գործ է։ Այն չի կարելի անտեսել, այն չի կարելի հետաձգել։ Մի՛ սպասեք, որ հետագայում կուղղեք սխալը. ժամանակ շատ կա, ձեր ամբողջ կյանքը առջևում է։ Իհարկե, որոշ բաներ կարելի է շտկել և փոխել, բայց ոչ ամեն ինչ։ Եվ վատ որոշումները անպատիժ չեն մնա։ Ի վերջո, հաջողությունը գալիս է նրանց, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում, վճռական ընտրություններ են կատարում, հավատում են իրենց և համառորեն հասնում են իրենց նպատակներին։

Leave a comment