Շատերը կարծում են, թե սերը գալիս է երկար տարիների ընթացքում, բայց իրականում այն չի ենթարկվում ժամանակին։ Սերը առաջանում է զգացումից, ոչ թե ժամանակից:Երբեմն սերը գալիս է անսպասելի ու արագ, բայց լինում է իրական։ Մարդը կարող է մեկին ճանաչել քիչ, բայց զգալ շատ։ Այդ պատճառով էլ ասում են, որ սերը չի չափվում ժամանակով, այլ չափվոում է սրտով։
Կան մարդիկ ում հետ մենք անսկացնում ենք ամիսներ, տարիներ, բայց դա չենք նկատում ուժեղ զգացմունքների պատճառով: Միևնույն ժամանակ, երբեմն հանդիպում ենք մի մարդու, ում հետ խոսալը բավարար է դառնում սիրելու համար։ Երբ երկու մարդ իրար իսկապեսսիրում են, ժամանակը կորցնում է իր նշանակությունը։ Սերը կարողէ զարգանալ շատ արագ, եթե կա վստահություն, անկեղծություն և հարգանք։Հակառակը՝ երկար տարիների հարաբերություններում էլ կարող է չլինել որևէ իրական կապ։ Կարևոր է ոչ թե ինչքամ ժամանակ ես ճանաչում մեկին, այլ ինչքան իրական են զգացմունքները։ Սերը չափվում է հոգատարությամբ, ուշադրությամբ և այն փոքր բաներով, որոնք ուրախացնում են մարդուն։ Երբ զգացմունքը իսկական է, մի օրը կարող է դառնալ ավելի արժեքավոր, քան տարին։ Այդ պատճառով մարդիկ հաճախ ասում են, որ սերը զգացվում է, ոչ թե հաշվվում։
Այսիսով կարելի է ասել, որ ժամանակը չի կարող համեմատվել սիրո հետ։ Ամենակարևորը այն է, որ սերն իր մեջ պետք է պարունակի ճշմարտությունև ջերմություն։ Երբ զգացմունքը իրական է, օրերը ոչինչ չեն նշանակում։ Սերը միշտ երևում է հարաբերություններով, ոչ թեժամանակով։ Եվ հենց այդ պատճառով էլ այն ժամանակից դուրս մի զգացմունք է։