Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Էլեկտրական դիմադրություն: Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար: Հարցեր և խնդիրներ:


1. Ինչպե՞ս են կապված տրված հաղորդչում հոսանքի ուժի և լարման արժեքները:

Դրանք ուղղիղ համեմատական են:

2. Ինչպե՞ս է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրությունը:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

R=U/I

3. Ինչպիսի՞ն է տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքների և այդ հաղորդիչների դիմադրությունների կապը նույն լարման դեպքում:

Միևնույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքները հակադարձ համեմատական են այդ հաղորդիչների դիմադրություների արժեքներին։

4. Ինչպե՞ս է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրության միավորը՝ օհմը: Էլեկտրական դիմադրության ուրիշ ի՞նչ միավորներ գիտեք:

Օհմը՝ այն հաղորդչի դիմադրությունն է, որի վրա 1 վոլտ լարումը անցկացնելիս հոսանքը կլինի 1 ամպեր:

5. Կախված է արդյոք հաղորդչի դիմադրությունը նրա ծայրերին կիրառված լարումից: Իսկ հաղորդչում հոսանքի ուժից: Պատասխանը հիմնավորեք:

Ոչ, այն կախված է հաղորդչից:

6. Ձևակերպեք Օհմի օրենքը: Օհմի օրենքից որոշեք շղթայի տեղամասում լարումը՝ արտահայտված հոսանքի ուժով և դիմադրությամբ:

Շղթայի մեջ հոսանքի ուժը մեծանում է, երբ մեծանում է լարումը, և փոքրանում է, երբ մեծանում է տեղամասի դիմադրությունը։

7. Ի՞նչ տեսք ունի հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի հայրերին կիրառված լարումից պատկերող գրաֆիկը:

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A=U*Q

220Վ*4Կլ=880Կլ

2Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/Q

1600Ջ/40Կլ=40Վ

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

Պատ.՝3

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

0.1*240000/12=0,1*2000=2000

5Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

12/620=3/155

Leave a comment