Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Բայ

Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։ 

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ցատկել-ե

լսել-ե

հիշել-ե

Գիտենալ-ա

Մտահոգվել-ե

Ունենալ-ա

Ուշանալ-ա

Հիշել-ե

Ցատկել-ե

2. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել- սովորեցնել

քնել-քնեցնել

պայծառանալ- պայծառացնել

զգալ-զգացնել

զբաղվել- զբաղեցնել

դադարել- դադարեցնել

փայլել- փայլեցնել

նրբանալ- նրբացնել

ծաղկել- ծաղկեցնել

3. Կետադրե՛ք ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ` ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Leave a comment