1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական և այլն:
2. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանքի աշխատանքն այն էներգիայի քանակն է, որը հոսանքը փոխանցում է շղթայի որևէ հատվածին որոշ ժամանակում։
3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը:
Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
U=A/q
4. Ինչպե՞ս է սահմանվում լարման միավորը՝ Վոլտը: Լարման ի՞նչ միավորներ են գործածական:
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Գործածվում են նաև 1մՎ (միլիվոլտ), 1կՎ (կիլովոլտ) և 1ՄՎ (մեգավոլտ) միավորները:
5. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Լարումը չափող սարքը կոչվում է վոլտաչափ:

Վոլտաչափի պայմանական նշանն է՝

6. Շղթայի տարրերի ո՞ր միացումն են անվանում զուգահեռ: Ինչպե՞ս է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ:
7. Ի՞նչ սխալներ կան պատկերված սխեմայում:
Լուծել խնդիրները՝
1. Հաղորդչում հոսանքի ուժը 10 Ա է: Որոշեք 1 ժամում այդ հաղորդչի լայնական հատույթով անցած էլեկտրոնների գումարային զանգվածը: (Հիշեցում՝ e – Մեկ էլեկտրոնի լիցքի մոդուլը՝ e = 1 ,6 * 10^ -19 Կլ: Էլեկտրոնի զանգվածը` m = 9,1* 10^-31 կգ):