Posted in Գրականություն 9, Դասեր

Երկու արվեստագետները

1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։

Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։

Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։

2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։ 

Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ»։

Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»։

. «Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»։

3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։

Նրան շատ էր ցավեցնում, որ մարդիկ չհասկացան, ինչ էր ուզում ասել իր արձանով։ Նա դրանով ուզում էր փոխանցել մի զգացում, բայց ոչ ոք դա չզգաց։ Այդ պատճառով նա շատ նեղվեց ու զայրացավ, և ցանկացավ կոտրել իր իսկ ստեղծած արձանը, կարծես ուզում էր ոչնչացնել իր հիասթափությունը։

4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։

Ըստ իս` իրական գեղեցկությանը ավելի մոտ էր երկրորդ քանդակագործը, քանի որ նա միշտ փորձում էր հասնել ավելին և չէր բավարարվում արդեն արածով։

5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։

Ինձ թվում է, որ ամբոխը հիանում էր գործերի արտաքին գեղեցկությամբ, բայց չէր հասկանումդրանց իմաստը։

6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։ 

Նա ցանկանում է ասել, որ կատարյալը իր ներսում է, իսկ քանդակը դրա ամբողջական արտացոլումը չէ:

7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։

Իմ կարծիքով նա բավարարված էր: Նրա արձանը գեղեցիկ էր, բայց նա փնտրում էր խորը իմաստ։ Փաստն այն էր, որ բավարար էր, որ մարդիկ նրա աշխատանքը գնահատեին։

8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։

Այո, այս միտքը համապատասխանում է ստեղծագորխությանը։
Մարդիկ տեսնում են միայն արտաքին գեղեցկությունը,
իսկ արվեստագետը լրիվ ուրիշ բան
:

Leave a comment