Posted in Հայոց լեզու 9, Անհատական նախագիծ, Դասեր

Անհատական նախագիծ

Իմ ընտանիքը ապրում է քաղաքի կենտրոնում գտնվող հինգ սենյականոց բնակարանում: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր ննջասենյակը: Հյուրասենյակկը մեր բնակարանի ամենամեծ սենյակն է, իսկ իմ ննջասենյակը՝ ամենափոքրը: Չնայած իմ սենյակի փոքր չափսերին, այնտեղ կա ամեն ինչ, ինչ ինձ անհրաժեշտ է՝ սեղան, աթոռ,պահհարան և մահճակալ: Ինձ դուր է գալիս, որ մահճակալը պատի կողքին է, քանի որ պատին կա վարդակ՝ հեռախոսս լիցքավորելու համար։

Մահճակալի աջ կողմում աթոռ և սեղան են, որտեղ նստում եմ տնային աշխատանքս անելիս: Իմ դասագրքերն ու գրենական պիտույքները միշտ սեղանիս վրա են: Սեղանի տակ գորգ կա՝ ոտքերս տաք պահելու համար: Սեղանից մեկ քայլ հեռավորության վրա պահարան է, որտեղ պահում եմ հագուստս, կոշիկներս և պայուսակս: Սենյակն ունի երկու մեծ պատուհան, որոնք ես բացում եմ օրը երեք անգամ՝ սենյակը օդափոխելու համար, իսկ պատուհանագոգին կա մեծ կակտուս:

Leave a comment