Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Հոսանքի ուժ: Ամպերաչափ

1. Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:

Քանի որ, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քանակական կապ հաստատել հոսանքի և նրա որևէ ազդեցության միջև։

2. Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:

Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:

3. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա այդ հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը: Հոսանքի ուժի ի՜նչ մասնային միավորներ գիտեք:

Կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով։Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա)։

5. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

q=I*t

6. Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը` կուլոնը:

Հհատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է:
1Կլ=1Ա
1վ=1Ավ 

7. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ: Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:

Ամպերաչափ անվանում են այն սարքը, որը չափում է հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա: Որքան մեծ է ամպերաչափով անցնող հոսանքի ուժը, այնքան ավելի մեծ անկյունով է շեղվում ամպերաչափի սլաքը:

8. Ինչո՞վ է պայմանավորված ամպերաչափի սլաքի պտտման անկյունը:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

9. Ինչպե՞ս են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու՞:

Ամպերաչափը միացնում են հաջորդական հոսքի ուղղու մեջ նրա համար, որ լիցքակիրները անցնեն շարքի միջով:

10. Սպառիչների ո՞ր միացումն են անվանում հաջորդական: Ինչպե՞ս է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

Այն միանում է հաջորդաբար:

11. Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

12. Ուշադիր նայելով 27-րդ ա նկարին՝ կնկատեք, որ ամպերաչափն ունի հավասա րաչափ սանդղակ, այսինքն՝ սանդղակի բաժանման արժեքներն իրար հավասար են:Ինչու՞:

Որովհետև այն ուղղիղ համեմատական է հոսանքի ուժին:

Leave a comment