Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից:
Դերվիշ, բազմել, աներեր, ցուպը, տատասկներ, կիզել, գոցել, խանձարուր, բարձրաբարբառ, ակնապիշ, բարկ, ըղձալ, անքթիթ:
2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցրեց դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր բոլորի սրտերի խորքերից:
4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:
Դերվիշը ծեր, համառ ու խելացի մարդ էր, ով ուզում էր հասկանալ, թե ինչ է երջանկությունը։ Նա համբերատար էր ու պատրաստ երկար սպասել պատասխանի համար։
5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:
Սֆինքսը ասում է, որ երջանկությունը պետք չէ շատ փնտրել կամ ցանկանալ. կարևոր է ապրել ներկայում և գնահատել կյանքը այնպիսին, ինչպիսին կա։
6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ:
Ըստ իս` երջանկությունը ներքին խաղաղությունն է և ժպիտը՝ առանց պատճառի։ Այն չէ, երբ ամեն ինչ ունես, այլ երբ շնորհակալ ես ունեցածիդ համար։ Երջանկությունը ապրում է սրտում՝ ընտանիքի, ընկերների սիրո և պարզ ուրախ պահերի մեջ։
7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ:
Աչքեր, սրունքներ, տատասկներ
8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը:
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունըչարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ,քարանա՜լ…»: