1.Ի՞նչ ծագում ունեն ՀՀ տարածքի լճերը։Ինչո՞վ է դա պայմանավորված:
Հայաստանի լճերը հիմնականում ունեն տեկտոնական, հրաբխային և սառցադաշտային ծագում։Դա պայմանավորված է երկրի բարդ ռելիեֆով, լեռնային կլիմայով, հրաբխային գործունեությամբ և տեկտոնական շարժումներով։
2.Նշել Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը։
Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է։ Ջուրը քաղցրահամ է, սնվում է 28 գետերից և ինքն իրենից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Լճի առավելագույն խորությունը 98,9 մ, մակերեսը 1416 կմ², իսկ ծովի մակերևույթից բարձրությունը 1916 մ է։
3.Նշել Սևանա լճի տնտեսաաշխարհագրական դիրքը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։
Սևանա լիճը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում և ունի մեծ տնտեսաաշխարհագրական նշանակություն։ Այն պահպանում է ջրային պաշարներ, օգտագործվում է էներգետիկայի (Հրազդանի հէկ), ձկնորսության և առողջարանային կենտրոնների համար, ինչպես նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը և էկոհամակարգի պահպանմանը։
4.Նշել լճեր, որոնք ունեն հրաբխային և սառցադաշտային ծագում։
Հրաբխային ծագում ունեն Աժդահակ և Արմաղանի լճերը, իսկ սառցադաշտային ծագում՝ Պարզ, Քարի և Սև լճերը: