Posted in Գրականություն 9, Դասեր

Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը

Ընդհանրապես օրենքները ստեղծվել են մարդկանց կյանքը կարգավորելու համար: Բայց, երբ օրենքը վերածվում է ձևական կանոնի՝ անտեսելով մարդկանց զգացմունքները, այն կորցնում է իր իրական նշանակությունը։Կան օրենքներ, որոնք պարզապես անպետք են, կամ շատ դաժան. օրինակ` Սիրիայում «շատ բաց» զգեստի համար կարող են բանտ նետել:

Օրենքի գլխավոր նպատակն է պաշտպանել մարդուն, բայց երբ այն գործում է առանց իմաստուն նպատակի, այն սկսում է մարդկանց վնասել։ Տարիների ընթացքում եղել են շատ դեպքեր, երբ օրենքները գործում էին, սակայն անարդար էին․ օրինակ՝ որոշ երկրներում մարդիկ ճնշվել են իրենց ազգության կամ հավատքի պատճառով։ Այդպիսի օրենքներն արդար չեն, նույնիսկ եթե դրանք գրված են արդարության մասին։ Իրականում մարդասիրությունը պետք է լինի յուրաքանչյուր օրենքի հիմքում, որովհետև առանց դրա օրենքը դառնում պարզապես վնասակար:

Երբ օրենքը դառնում է դաժան և անտարբեր մարդկանց հանդեպ, այն չի տեսնում նրանց իրավիճակները կամ պրոբլեմները: Օրենքը պետք է ոչ թե պատժի մարդուն ամեն գնով, այլ օգնի նրան հասկանալ իր սխալը և ուղղվել։

Եթե օրենքը դադարում է պաշտպանել մարդու իրավունքները, ապա հասարակությունը կորցնում է վստահությունը նրա հանդեպ: Այն ժամանակ, երբ օրենքը չափից դուրս է անցնում, մարդիկ այլևս չեն հարգում օրենքը, այլ պարզապես վախենում են նրանից:

Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ օրենքը պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդը օրենքին, և միայն այդ ժամանակ այն կպահպանի իր մարդասիրական իմաստը։ Իսկական արդարությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ օրենքն ու բարոյականությունը քայլում են կողք կողքի։ Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական ուժը, այն դադարում է լինել արդարության գործիք և վերածվում է ճնշման միջոցի։

Leave a comment