Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Էլեկտրական հոսանքի ազդեցուցյունները

1. Ինչպիսի՞ ազդեցություններով է օժտված հոսանքը:

Ջերմային, կենսաբանականքիմիական և մագնիսական:

2. Նկարագրեք փորձեր, որոնցում դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը: Որ սարքերում է օգտագործվում հոսանքի  ջերմային ազդեցությունը:

Լամպի մեջ օգտագործվում է ջերմային էլեկտրական ազդեցություն: Դրա միջոցով լամպի միջուկը տաքանում է, շիկանում և լույս է առաջանում:

3. Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Էլեկտրական հոսանքը, լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում։ Նման մասնիկները կարող են լինել օրինակ մետաղներում — էլեկտրոնները, էլեկտրոլիտներում — իոնները, գազերում — իոնները և էլեկտրոնները, վակուումում որոշակի պայմանների դեպքում — էլեկտրոնները, կիսահաղորդիչներում էլեկտրոնները և խոռոչները (էլեկտրոնա-խոռոչային հաղորդականություն)։ Երբեմն էլեկտրական հոսանք է կոչվում նաև շեղման հոսանքը, որը առաջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ։

4. Ի”նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի բնախոսական ազդեցությունը:

Էլեկտրական հոսանքը կարող է ազդել մարդկանց ու կենդանիների վրա՝ ներգործելով արյան շրջանառության, սրտի աշխատանքի և նույնիսկ բույսերի աճի վրա։ Մեկ այլ կողմից՝ էլեկտրական հոսանքի ազդեցությունը օգտագործվում է նաև բուժման նպատակներով։

5. Նկարագրեք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող մի փորձ: Ինչու են այդ ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Հոսանք անցնելիս հաղորդչի մոտ տեղադրված մագնիսական սլաքը շարժվում է։ Իսկ երբ մեխի շուրջ փաթաթված լարով հոսանք է անցնում, մեխը մագնիսանում է և ձգում փոքր երկաթյա մարմինները։

6. Ի՞նչ է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանցը:

Բյուրեղում մասնիկնները կատարում են անկանոն՝ քաոսային տատանողական շարժում հավասարակշռության դիրքերի շուրջը, որոնց համախուբը բյուրեղի տարածական կամ պարզապես բյուրեղային ցանցն է ։

7. Ինչպե՞ս են բաշխված մասնիկները մետաղի բյուրեղային ցանցում

Մետաղում բյուրեղային ցանցի շուրջ տատանվում են դրական իոններ իսկ հանգույցնների միջակա տարածության մեջ  անկանոն էլեկտրոնները ։

Մետաղում բյուրեղային ցանցի շուրջ տատանվում են դրական իոններ իսկ հանգույցնների միջակա տարածության մեջ անկանոն էլեկտրոնները ։

8. Ինչպիսի՞ շարժումներ են կատարում մետաղի բյուրեղի ազատ էլեկտրոնները և դրական իոնները էլեկտրական դաշտի բացակայությամբ:

Մետաղի ներսում էլեկտրական դաշտի բացակայության դեպքում էլեկտրոնները այնպիսին է, որ ժամանակի ամեն պահի յուրաքանչյուր ուղղությամբ շարժվում է այնքան էլեկտրոն, որքան հակառակ ուղղությամբ:

9.  Ի՞նչ է  էլեկտրական հոսանքը մետաղներում:

Էլեկտրական հոսանքը մետաղներում՝ դա էլեկտրական լիցքի շարժումն է ազատ էլեկտրոնների միջոցով:

10. Նկարագրել Ռիկեի փորձը: Այս փորձի արդյունքի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել:

Leave a comment