Վերլուծություն
Ես համաձայն եմ ստեղծագործության մտքի հետ, որովհետև մարդուն երբեք չի կարելի իզուր նեղացնել։ Նեղացնել կարելի է ոչ միայն ուժով, այլև բառերով, որոնք հաճախ ավելի խոր վերք են թողնում։ Կյանքը բումերանգ է․ եթե նեղացնես քեզնից թույլին, մի օր քեզնից ուժեղը քեզ կհասցնի նույնը։ Մարդուն ցավ պատճառելը անընդունելի է, որովհետև նա կարող է ընկճվել, փակվել իր մեջ և կորցնել հավատը մարդկանց նկատմամբ։ Այդ ամենը կարող է բացասաբար ազդել նրա հոգեկան աշխարհի և ապագայի վրա՝ հեռացնելով նրան իր բարի մտքերից ու նպատակներից։