Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Ամսագրային նյութերի մեկնաբանություններ

Երջանկությունը պարզապես ապրելն է` Լիլիթ Անանյան:

Ինձ այս տեքստը դուր եկավ իր խորամտությամբ և մտքով: Իսկապես երջանկություն ասելիս մարդիկ հաճախ մտածում են, որ երջանկությունը կարող է լինել նյութական` փող, սեր, հաջողություն, բայց պետք չէ հասկանալ «երջանկություն» բառը որպես ինչ-որ նյութական բան, հակառակը երջանկությունը դա էմոցիաներն են, ուրախությունը, հոգևիճակը և այլն: Կարճ ասած, պետք չէ երջանկությունը փնտրել նյութական բաների մեջ:

 Գոմե մեկ անգամ Մերի Իսկանդարյան

Իսկապես, ճամփորդությունները շատ կարևոր տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Նոր բաներ տեսնելը կյանքին չի խանգարի, իսկ նյութական բաները շուտ են ձանձրանում: Ճանապարհորդենը նաև թողնում են վառ հիշողություններ, իսկ նյութական բաները այդքանել չէ:

Ցանկացած աշխատանք պետք է գնահատել Վահան Ղուկասյան

Ես համաձայն եմ այս տեքստի մտքի հետ, քանի որ կան բազմազան աշխատանքներ, որոնք հարգանք չեն ստանում մարդկանց կոմից: Ամեն դեպքում, բոլոր աշխատանքներն էլ թվում են շատ հեշտ, բայց իրականում այդպես չէ և բոլոր աշխատանքները իրենցից ներկայացնում են դժվար գործ:

Leave a comment