1. Դո՛ւրս բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։
Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց. Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել:
Ես ընտրել եմ այս փոքրիկ տողը որովհետև համարում եմ այն շատ քարևոր: Իմ կարծիքով ամենավատ բանը, որը կարող է մարդուն խանգարել հասնել նրա նպատակին, դա խաբկանքն է: Ինչքան շատ մարդը խաբի, այնքան վատ:
Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը:
Այս հատվածը ես նույնպես համարում եմ կարևոր, քանի որ մարդու երևակայած, նույնիսկ ամենափոքրիկ վախերը կարող են խանգարել նրան նորմալ ապրել: Նույնն էլ առորյա կյանքում, եթե ամեն ինչից վախենաս, ապա չես կարանանա նորմալ կյանք ապրել:
Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի:
Ես կարծում եմ, որ այս հատվածը կարևոր է, քանի որ ստի ու վախի նկատմամբ հաղթանակը ամեն մեկը պետք է տանի ինքնուրույն, որովհետև դրանք անձնական են: Մարդը պետք է իր մեջ ճանաչի և հաղթի իր ստերն ու վախերը, դառնալով անկեղծ ու ազատ։