Posted in Ֆիզիկա 9, Դասեր

 Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ:

1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:

էլեկտրականության հաղորդիչները դա այն նյութերն են, որոնց միջով ազատ լիցքեր կարող են շարժվել։

2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչմերը դա այն նյութերն են, որոնց միջով ազատ լիցքերը չեն կարող շարժվել։

3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ-մետաղալար, պղնձե գդալ:

Մեկուսիչներ-ռետինե ձեռնոց, ապակյա բաժակ, պլաստիկ շիշ։

4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով:

Օրինակ՝ եթե լիցքավորված գունդը պղնձե լարով միացնենք մեկ այլ գնդին, ապա էլեկտրական լիցքը կանցնի լարի միջով, ոչ թե օդի։ Այսպես էլեկտրական փոխազդեցությունը կփոխանցվի հաղորդիչ նյութի միջոցով։

5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

Էլեկտրականացված մարմնի շուրջ առաջանում է էլեկտրական դաշտ, որտեղ կարող են ազդել ուժեր այլ լիցքավորված մարմինների վրա։

Չէլեկտրականացված մարմնի շուրջ էլեկտրական դաշտ չկա, հետևաբար ոչ մի լիցքավորված մարմին ուժ չի զգա։

6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը:

Leave a comment