Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

Կենսաբանության սեպտեմբեր ամսվա ամփոփում

1 Ինչ է իրէնից ներկայացնում գենետիկական կոդը

Գենետիկական կոդը ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի նուկլեոտիդների երեքական հաջորդականությունն է, որը որոշում է, թե որ ամինաթթուն է միանալու սպիտակուցին։ Դա կյանքի ալֆաբետն է։

2 Ներկայացնել գենետիկական կոդի նախագիծը

3 Ներկայացնել սպիտակուցի կառուցվածքը և բնափոխումը:

Սպիտակուցները պոլիմերներն են, որոնք կազմված են ամինաթթուներից։ Ամինաթթուները միանում են պեպտիդային կապերով՝ խտացման ռեակցիայի միջոցով:

Մինչև 30 ամինաթթուն՝ պեպտիդ, ավելին՝ սպիտակուց։ Սպիտակուցները ծալվում են հատուկ եռաչափ կոնֆորմացիաների՝ ջրածնային կապերի, իոնային փոխազդեցությունների, Վան դեր Վալսի ուժերի և հիդրոֆոբ փոխազդեցությունների շնորհիվ։ Կառուցվածքը կարող է փոխվել պահպանելով կենսաբանական ֆունկցիան։

4 Ախխաջրերի, լիպիդների և ճարբերի կառուցվածքը և գործառույթը

Ածխաջրեր՝ կազմված են C, H, O տարրերից, հիմնական միավորը գլյուկոզան է: Դրանք օրգանիզմին տալիս են հիմնական էներգիան, պահեստավորվում են որպես օսլա կամ գլիկոգեն և կատարում կառուցվածքային դեր:

Լիպիդներ՝ լայն խումբ է, որը ներառում է ճարպեր, մոմեր, ֆոսֆոլիպիդներ, ստերոիդներ։ Կազմված են հիմնականում C-ից և H-ից։ Դրանք մտնում են բջջաթաղանթների կազմի մեջ, մասնակցում են հորմոնների ձևավորմանը և պաշտպանում օրգանիզմը ջերմային կորուստից։

Ճարպեր՝ լիպիդների տեսակ են, որոնք կազմված են գլիցերինից և 3 ճարպաթթվից։ Դրանք էներգիայի ամենախիտ պահեստն են, պաշտպանում են ներքին օրգանները և ապահովում ջերմամեկուսացումը:

5 Ֆլեշմոբ

Գրել եմ

6 Ներկայացնել սեպտեմբեր ամսվա աշխատանքները

Կենսաբանության

Սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր

Leave a comment