Հեքիաթները պատմում են, թե ինչպես է ժողովուրդը տեսել աշխարհը։ Դրանք ոչ միայն ուրախացնում են, այլ նաև սովորեցնում, թե որն է լավը և որն է վատը, ինչպես պետք է մարդ ապրի, որ արժանանա հարգանքի։
Հեքիաթներում միշտ պայքար է առաջանում բարիի և չարի միջև։ Բարի կերպարներն են՝ ազնիվ, աշխատասեր մարդիկ, կախարդական ուժեր ունեցող հերոսները։ Նրանք սովորաբար համեստ են, խիզախ և արդար։ Իսկ չար կերպարներն են՝ ագահները, ստախոսները, կախարդները կամ իշխանները։
Հայկական հեքիաթներում բարինմիշտ հաղթում է չարին։ Սա պատահական չէ: Ժողովուրդը հավատացել է, որ արդարությունը միշտ վեր է կանգնելու և բարի մարդը վերջի վերջո կպարգևատրվի։ Օրինակ՝ այն հերոսը, ով ճանապարհին մեկին օգնում է, վերջում ստանում է կախարդական օգնություն։ Իսկ ագահը կամ դաժանը ստանում է իր արժանի պատիժը։
Այսպիսով, հեքիաթների միջոցով փոխանցվել է կարևոր ճշմարտություն: Կյանքում ամենակարևորը բարի սիրտն ու արդար գործերն են։ Չարը կարող է ժամանակավոր հաղթանակ ունենալ, բայց միշտ հաղթում է բարին։