Posted in Դասեր

Գործնական քերականություն

1. Ո՞ր բառի մեջ չկա -ոտ վերջածանցը։ 

Ծծմբոտ, ժանգոտ, խանդոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, հիվանդոտ, բրդոտ, կորիզոտ, կաթոտ, մշկահոտ, նավթոտ, կարճառոտ, սրտամոտածխոտ, համառոտ, կասկածոտ, թախծոտ, արոտ, կրակոտ։ 

2. Գրի՛ր դարձվածքների բացատրությունները՝

Լեզուն կապվել

թևաթափ լինել

ուղտի ականջում քնած

պատի ծեփ դառնալ

կրակի վրա յուղ լցնել

բուրդը քամուն տալ

մտքի թելը կտրվել 

3. Յուրաքանչյուր դարձվածքի համար ընտրի՛ր դրա հոմանիշ բառը և գրի՛ր կողքին։ 

Ականջ դնել, գլուխ տանել, բուռը հավաքել, կրիայի քայլերով, անարգանքի սյունին գամել,  սիրտ անել, անուշ անել, աշխարհ գալ, աչք դնել, արձան կտրել։ 

Լսել, դանդաղ, հավանել, համարձակվել, խայտառակել, ծնվել, քարանալ, ենթարկվել, ձանձրացնել, ճաշակել։ 

4. Նախադասություններից դո՛ւրս գրիր հարցական դերանունները։  Նշի՛ր, թե դերանունը քանի տեսակ ունի։ 

Առավոտյան դու կարող ես հանդիպել նրան։ 

Այստեղ բոլորը գիտեն իրենց անելիքը։

Ո՞վ է այդ զինվորը։

Ի՞նչ գիտես նրա մասին։ 

Վերցրու այնքան, որքան կարող ես։ 

Եկավ նա, ում չէինք սպասում։ 

Ամբողջ օրը քեզ էի սպասում։ 

Ամեն մեկդ ձեր անելիքն իմացեք։

Մի քանիսը արձագանքեցին նրա հրավերին։ 

Ոչ ոք ինձ չսպասեց։

5. Գրի՛ր տրված բառերի հոլովումը։ 

Կաղին, ոչ ոք, տղամարդ, աղախին, կիրակի, ամուսին, հայելի, ոսկի, գինի, երազ, ուրախություն։ 

Leave a comment