Այսօր մենք ունեցել ենք հետաքրքիր օր։ Օրվա սկզբում մենք գնացել էինք քիմիայի լաբորատորիա և կատարել տարբեր հետաքրքիր փորձեր։ Հետո մենք ներկայացրեցինք մեր պետության նախագիծը, որի ընթացքում մենք կազմել էինք պրեզենտացիա: Ուրիշների պետությունների նախագծերը լսելով մենք որոշ բաներ լրացրեցինք։ Արեցինք դասամիջոց, հետո խաղացինք այն խաղը, որը մեր համար պատրաստել էր մեր խմբերից մեկը։ Խաղը մեզ օգնեց ավելի լավ ծանոթանալ իրար։ Իսկ վերջին դասով մենք գնացինք հեծանիվ վարելու և ֆիզկուլտուրայի։