Posted in Ամառային ճամբար, Դասեր

Ճանապարհորդություն դեպի Տեղերի վանք, Աղձք



Այսօր մենք շատ հետաքրքիր օր ունեցանք։ Առավոտյան մեկնեցինք Աղձք՝ տեսնելու Արշակունիների դամբարանը։ Հասնելով տեղ, շրջեցինք տարածքում և ուսումնասիրեցինք դամբարանը։ Ընկեր Տաթևը պատմեց, թե ինչու է դամբարանը հենց այստեղ կառուցվել և ինչ նշանակություն է ունեցել։

Դրանից հետո մի փոքր հանգստացանք և շարժվեցինք դեպի Տեղերի վանք։ Վանքում երգեցինք մի քանի երգ։ Ընկեր Տաթևը պատմեց վանքի անվան պատմությունը և բացատրեց, թե ինչու էր վանքը կարևոր և հոգևոր, և ռազմական իմաստով։ Հետո մենք մի փոքր զբոսնեցինք և դաշտ հանգստանալու և ճաշելու։  Երբ գնացինք դաշտ, նստեցինք, հանգստացանք և սկսեցինք խաղալ։ Խաղացինք «Մաֆիա», իսկ  տղաներիը  ֆուտբոլ էին խաղում։

Leave a comment