1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Լղար-նիհար
քարակոփ — քարից սարքած
համետ-մեջքին դնելու հարմարանք՝ բեռ բարձելու համար
2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։
Գյուղացիները քննարկում էին առաջին համաշխարհային պատերազմի մասին և համեմատում ու որոշում թե ում ձին պետք է գնա պատերազմի կռվելու համար։
3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։
Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։
Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։
Ցոլակը կապտավուն մորթով էր, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։
4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։
Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։
Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։
5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։
Սիմոնը շատ տխուր էր, քանի որ Ցոլակին շատ էր սիրում։ Ցոլակը նրա համար ինչպես երեխա էր՝ շատ հարազատ ու թանկ։ Նա միշտ օգնում էր Սիմոնին։ Սիմոնը ստիպված էր ձևացնել, թե համաձայն է տալ ձիունն, որպեսզի մարդիկ չհասկանան, թե որքան թանկ է Ցոլակը իր համար և չխլեն նրանից։