Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Կետադրի՛ր:


Մենք` ես ու Ցոլակը, մտանք բակ:


Ընկերներս` գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:


Ես ու իմ ընկերը` Անդոն, հաց ենք տանում նրա հոր` բրուտ Ավագի համար:


Կարմիր շորերով աղջիկը` այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:


Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը` իմ վաղեմի ծանոթի:


Քամին` աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:


Մեր` երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:


Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը` Բաֆուտի Ֆոնը:


Ծառերից` հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2. Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ  իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:

1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:


Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը

1)Որպես հսկա թուր` նավի սուր քթամասըը ճեղքում էր ջուրը:

2)Սուր քրամասը` որպես նավի հսկա թուր, ճեղքում էր ջուրը


Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:

1)Որպես ապահով թաքստոց՝ այդ տակառը կատվին շատ էր փրկել։

2)Այս տակառը՝ որպես ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել։


Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

1)Որպես մութ վարագույր՝ անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը։

2)Անտառը՝ որպես մութ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:


Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:

1)Որպես սպիտակ բրդի եթերային ծվեր՝ ամպերը սահում էին մեր գլխի վրայով։

2)Ամպերը՝ որպես սպիտակ բրդի եթերային ծվեր, սահում էին մեր գլխի վրայով:


Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:

1)Որպես տարօրինակ արձաններ՝ ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:

2)ժայռերը՝ որպես տարօրինակ արձաններ, կանգնել էին քամուն հանդիման:


Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:


1)Որպես այդ վայրերի միակ տիրակալ՝ քամին շեփորում ու գոռգոռում էր:

2)Քամին՝ որպես այդ վայրերի միակ տիրակալ, շեփորում ու գոռգոռում էր:


3. Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը` որպես փորձառու գիդ, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`որպես մաքուր օդի միջավայր, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`իբրև աղդանշան  , չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`իբրև հնագույն նմուշ:
Պահակը`որպես խանութի պատասխանատու, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`որպես փորձառու մարդ:
Հարցերին պատասխանող պարոնը`իբրև ղեկավար անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

Leave a comment