Posted in Ուսումնական նախագիծ

Արատես

Առաջին օր

Ապրիլի 24-ին մենք գնացինք Արատես և ունեցանք մի քանի կանգառներ։ Կանգառ են ունեցել Արենու եկեղեցում։ Նաև կանգառ ենք ունեցել ուղղակի հանգստանալու և ճաշելու համար։ Մենք հասանք Արատես, դասավորեցինք մեր իրերը, մի փոքր հանգստացանք և գնացինք տարածքը մաքրելու և հավաքելու փայտեր խարույկի համար։ Հետո ճաշեցինք, խաղացինք մի քանի հետաքրքիր խաղեր, նստեցինք խարույկի մոտ և գնացինք քնելու։

Երկրորդ օր

Առավոտյան մենք գնացինք նախավարժանքի Ընկեր Նառայի հետ որից հետո մենք գնացինք նախաճաշելու։ Մենք նախաճեշեցինք, և գնացինք վերևի տնակները որպեսզի հավաքենք փայտեր խարույկի համար։ Հետո ճաշեցինք, վառեցինք խարույկ և գնացինք քնելու։

Երրորդ օր

Առավոտյան մենք նախաճեշեցինք և գնացինք մեր իրերը հավաքելու որպեսզի դուրս գանք Արատեսից դեպի Երևան։ Մենք ունեցանք կանգառ հրեշտակների ձորում, մենք մի փոքր զբոսնեցինք, նկարվեցինք և շարունակեցինք գնալ Երևան։ Ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ այս եռորյա ճամփորդությունը և ես անպայման նորից կգնամ մյուս անգամ։

Leave a comment