Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականություն

1.       Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։

Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։

Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից

։Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։

Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։

Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։

2.       Համեմատել երեք նախադասությունները։

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։

Ես վիրավորվեցի նրա խոսքերից։

Ես լալիս էի վիրավորանքից։

Առաջին նախադասությունը անջատման խնիր է։

 Միասնության խնդիր Այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը, կոչվում է միասնության խնդիր։Արտահայտվում է սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ, պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ հետ հարցերին։Արտահայտվում է նաև գործիական հոլով , հանդերձ կապային կապակցությամբ։

3. Գտի՛ր միասնության խնդիրները, ընդգծիր։

Մինչ ուշ երեկո եղբայրներով աշխատեցին դաշտում։

Նա միշտ որսի էր գնում շան հետ։

Ընտանյոք հանդերձ քննարկեցին այդ հարցը։

Արմենի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։

Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը։

Կնոջ հետ գնում էր նրանց այգին՝ խնամելու։

 Վերաբերության խնդիր Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։Դրվում է․Ա․ Բացառական հոլովԲ․ Սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ։

4.Գտի՛ր վերաբերության խնդիրները, ընդգծի՛ր։

Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։

Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում։

Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղածն արդեն իսկ բավական է գործը սկսելու համար։

Ավարտական զանգի մասին բոլորը մոռացել էին։

Անհանգստացած պատմում էին այդ օրվա անցուդարձից։

Leave a comment