Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։
Թիապարտ-Թիապարտության՝ տաժանակրության դատապարտված:
Անպարտ-Ոչ պարտավոր, չպարտավորված:
2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։
Այս բանաստեղծությունը ներկայացնում է մարդու բարդ բնույթը և կյանքի դժվարությունները: Նա միաժամանակ ուժեղ է և փխրուն, ինքնուրույն է, բայց երբեմն՝ ճակատագրի ու պայմանների կողմից գերի դարձած: Մարդն իր մեջ միավորում է թե՛ քարից բաղկացած՝ ուժը, թե՛ հողի փխրունությունը, և իր էությամբ մշտապես կռիվ է տալիս կյանքի բարդությունների հետ: Բանաստեղծն ընդգծում է, որ մարդը կատարելության չի հասնում. նույնիսկ կյանքի վերջում մնում է «անավարտ»:
Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Առուները՝ գարնան Դրոշակն են տանում Իրենց գլխի վերև: Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Բարդիները կարծես Արեգակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Քամիները ծաղկանց Ճոխ պսակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Ծաղիկների միջով Ծաղիկների միջով Մրջյունները մեղվի Պաղ դիակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև…
1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։
Սահյանը ներկայացնում է բնությունը, օրինակ` արևոտ եղանակը, ծաղիկները, կանաչ խոտը, ծառերը և այլն։ Ընդհանուր ներկայացնում է վառ առավոտ։
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը արտահայտում է գարնանային առավոտի լուսավոր տրամադրություն, սակայն վերջում ծագում է տխրություն՝ կապված կյանքի ու մահվան հակադրության հետ։