1. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում: Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը-Սևանից` Հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը։
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի արքայադստերը-Տղան մոտեցավ արքայադստերը` չարաճճի գեղեցկուհուն։
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի-Զորքը պաշտպանում է Նիվեն`երկրի մայրաքաղաքը, ոյ սպասում նոր հրամանի։
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ մարդ Նազարից-Կինը բողոքում է Նազարից` իր ոչ ու փուչ մարդուց։
Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում-Սաքոն` Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում։
Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից-Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի` իր հայրենիքի թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում-Ծերունին հաճախ էր Կարոյով` իր թոռնիկով հպարտանում:
2. Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:
Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Աննա Սեմյոնովայից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` մռութի երևալուն:
Մայրը որդուց` Արմանից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Գարիկին:
Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում: