Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները։

Երևաց մի ձի` սև աչքերով, բարակ ոտքերով։

Ոտքերին կոշիկներ էին` սև և կարմիր, որ մատուցած մեծ ծառայության նշան էին։

Հավաքված բազմությունից երեք հեծյալներ` շքեղ զգեստներով, նրբագեղ նժույգներով, մոտեցան և խոնարհվեցին։

Մողեսները` արագաշարժ, փորի մաշկը դեղին, տաքանում էին քարերի վրա։

Արտակի աչքի առաջ պատկերվում էին բանվորների վտիտ դեմքերը` մրոտ ու նավթոտ, մռայլ ու անտարբեր։

Չէի կարողանում մոռանալ օրիորդի` ամոթից շիկնած դեմքը։

Առավոտյան վաղ վեր էր կենում, մաքրում էր իր անշուք խցի` քարերով սալարկված հատակը։

Գյուղացիները գտնում են Գևորգի թշնամիների կողմից, խոշտանգված մարմինը։

Շահյանին զարմացրեց` Եվայի հասարակ չթից կարված ոչ պարահանդեսային հագուստը։

Սիրելի զորավարի` Գևորգ Մարզպետունու անունը հայտնի էր ամենքին։

Վտակի ափին` ուռենու տակ, նստել էր Անուշը։

Սմբատը` որպես անտառոտ երկրի զավակ, շատ լավ գիտեր, որ արջը շշմում է հանկարծակի ձայնից։

Ծառերի տակ` կանաչների վրա,  թափված էին մետաքսազգեստ փշատները։

Մենք` փրկվածներս, երկու կյանքով պետք է ապրենք։

Leave a comment