Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:
Ասելիք
Սահյանը ասում է, որ սրտի դարը որպես սիրո, զգացմունքի և մարդկայնության կրող, ավարտվել է: Սերը և նույնիսկ սրտացավ վերաբերմունքը արժեք չունեն: Այս ժամանակներում ներկայացնում է միտքը որպես սառը տրամաբանության խորհրդանիշ։ Սիրտը այլևս ոչ ոքի պետք չէ։
Թեմաներ
Զգացմունքներ
Ժամանակի փոփոխություններ
Փոխանցված զգացմունքներ
Փոխանցված զգացմունքները
Դժգոհություն ժամանակակից աշխարհի սառությունից, նոստալգիա` այն ժամանակների համար, բողոք իրականության դեմ։
Վշտացել եմ ամեն ինչից
Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:
Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:
Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:
Ասելիքը
Սահյանը ներկայացնում է, որ կյանքը լի է կարողություններով և մարդ ամեն ինչ տեսնելուց հետո մնում է հոգնած և մտահոգ զգացմունքներով։
Թեմաներ
Փորձառություն և ինքնավերլուծում
Կյանքի արագ ընթացք
Կյանքի հագեցում
Փոխանցված թեմաներ
Հոգնածություն և հագեցում
Հիասթափություն
Ներքին դատարկություն
Ում համար իմ ուշքը գնաց
Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր…Ուշ էր արդեն:
Ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տվի անցա
Բայց երբ հետո ուշքի եկա,
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն:
Եվ ապրում ենք ափսոսալով,
Եվ դժվար ենք ուշքի գալիս,
Որ ուշացած ուշքի գալով
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:
Ասելիք
Ասելիքն այն է, որ կյանքում ամեն ինչ պետք է զգալ և գնահատել ժամանակին, որովհետև ուշացած գիտակցումը չի փոխում կորստյան փաստը։
Թեմաներ
Ուշացած սեր և ուշացած զգացմունքներ
Ափսոսանք և կորուստ
Ժամանակի անցողիկություն
Գիտակցման ուշացում
Անվերադարձ պահերի ցավը
Փոխանցված զգացմունքները
Ափսոսանք՝ կորցրածի համար
Ցավ՝ այն բանի համար, որ չգնահատվեց ժամանակին
Ներքին տխրություն ու դատարկություն
Խոր զգայական փորձառություն, որը փոխում է մարդու աշխարհայացքը