Posted in Աշխարհագրություն 8

Չինաստան

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից։ Ցամաքով Չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Պաղաղովկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Երկիրը հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով։


Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Չինաստանն աշխարհի հնագույն պետություններից է, արևելյան քաղաքակրթության օրրանը: Բացառիկ մեծ է չինացիների ներդրումը համայն մարդկության զարգացման գործում: Այսօր էլ արդարացիորեն պետք է հիշենք, որ օրինակ` թուղթը, որի վրա գրում ենք, հախճապակե բաժակը և դրանով խմած թեյը, բնական մետաքսը, որից պատրաստված հագուստը հագնում ենք, հրավառության նյութերը, որ մեզ հաճույք են պատճառում տոների ժամանակ, և շատ այլ նյութեր ունեն չինական ծագում:


Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի զարգացման նախադրյալներն են՝ աշխարհագրական դիրքը, բնական պաշարներ, ռազմավարական ծովային դիրք, ջրային համակարգը, Կլիմայական բազմազանությունը և բնակչության թվաքանակը։


Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Արդյունաբերությունը,Գյուղատնտեսությունը և Ծառայողականությունը։

Leave a comment