Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):
Օրինակ`

ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

Գույնզգույն ծաղիկներն օրորվում են քամու զեփյուռից:
Ուժեղ Գետը ողողել էր փոքր քաղաքի տներն ու պարիսպները:
Հետաքրքրասեր ճանապարհորդը պատմում էր մեծ անապատի մասին:
Գետը նուրբ շղարշով էր ծածկվել:
Լեռների Հսկայական ստվերները ծածկել էին փոքրիկ դաշտերն ու հովիտները: Հնէաբանները հին դամբարանից Հնագույն գործիքներ գտան:

2. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կա՛մ շարադասությունը փոխիր, կա՛մ կետադրիր:

Առագաստանավի`անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի` սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների“ արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի` «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի` լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

Leave a comment