Աշխատանք դասարանում
Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Ա շարքում որոշիչ են իսկ Բ շարքում բացահայիչներ։
Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բացահայտիչ Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ:
1. Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:
Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:
Արամը՝ որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ:Սարերում՝ վրանների տակ, ապրում են հովիվները:
Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, մասնավորող պարագայական:Բուն բացահայտիչ Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը:1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:2.
2. Կետադրի՛ր նախադասությունները.Ա. Խալդ աստծո զորությամբ ես՝ Տուշպա մայրաքաղաքի և համայն Բիայնայի, տիրակալս մեծն Մենուայի որդին, ասում եմ:Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ՝ սեր, ատելություն, խաբեություն, քծնանք :Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով մի գեղեցիկ տղա էր՝ պահապանի ավագ որդին:
Բացահայտիչի կետադրությունը:Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ. բայը կամ հագույցը. Օրինակ՝ Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ մասնակցեց այդ միջոցառմանը:
3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը: