1․Ի՞նչ նշանակություն ունեն վիտամիններ
Վիտամինները կենսաքիմիական ակտիվ նյութեր են, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության, բջիջների կենսագործունեության և ֆերմենտների գործունեության համար։
2․Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D
A-գազար, քաղցր կարտոֆիլ, դդում, դեղին և նարնջագույն մրգեր
B-հացահատիկային մթերք, ձու, միս, ընկույզ, բանջարեղեն
C-ցիտրուսային մրգեր, բուլղարական պղպեղ, կիվի, բրոկոլի, ելակ
D-ձուկ կաթնամթերք, ձու, արևի ճառագայթների ազդեցություն նույնպես կարևոր է դրա արտադրության համար
3․ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։
Նախաճաշ ժամը 9-ից մինչև 13-ը
Ճաշ-ժամը 15-ից մինչև 17-ը
Ընթրիք- ժամը 19-ին մինչև 20-ը
ԿԱՐԵՒՈՐ Է
•ուտել միևնույն ժամերին
•խուսափել շատ ուշ ընթրիքից
•խմել բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում։
Մարդու էներգետիկ պահանջարկը կախված է նրա գործունեությունից։ Օրինակ՝ ֆիզիկապես ոչ ակտիվ մարդիկ օրական կարիք ունեն մոտ 109 գ սպիտակուցի, 106 գ ճարպի, 433 գ ածխաջրի։ Ծանր աշխատանքի դեպքում պահանջարկը բարձրանում է։ Սնունդը պետք է լինի բազմազան ու հավասարակշռված։