Թարգմանություն
Երբ ավարտեցի համալսարանը, սկսեցի հարցազրույցների գնալ տարբեր ընկերություններում։ Սովորել էի որպես տնտեսագետ և ցանկանում էի աշխատել ֆինանսական ընկերությունում։ Եվ վերջապես ընդունվեցի աշխատանքի։ Դա խոշոր ներդրումային ընկերություն էր։ Գրասենյակում առաջին օրը շատ հուզիչ էր։ Ես նախօրոք պատրաստել էի իմ բիզնես կոստյումը՝ պրոֆեսիոնալ տեսք ունենալու համար։ Ինձ ներկայացրեցին ընկերության բոլոր աշխատակիցներին և ղեկավարին։
Բոսը միջին տարիքի ուժեղ կազմվածքով մարդ էր։ Ինձ դուր եկավ նրա հումորի զգացումը։ Ինձ հետ կաբինետում նստած էին ևս երեք հոգի՝ երկու երիտասարդ և մի աղջիկ։ Նրանք ինձ ջերմ ընդունեցին, և կարծում եմ, որ մենք շատ արագ կընկերանանք։ Աշխատանքային առաջին օրը ես շատ առաջադրանքներ չունեի։ Հիմնականում ես պետք է մտնեի աշխատանքային պրոցեսների մեջ ու բոլորին ավելի լավ ճանաչեի։ Աշխատանքից հետո գործընկերներս ինձ հրավիրեցին բար, որտեղ մենք կարողացանք ավելի լավ ճանաչել միմյանց: Զգում եմ, որ դեռ երկար եմ աշխատելու նման հրաշալի թիմում։