1.Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Անգեղ-հսկա
Աստուածուհի-իգական աստված։
Ճեմել-դանդաղ քայլել
Երկնչել-վախենալ, սարսափել։
Վճիտ-մաքուր, պարզ, անխառն։
2.Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր և բնութագրի՛ր Հայկանուշին։
Գեղեցիկ, նրբակերտ տեսքով։
Արժանապատիվ և ինքնավստահ։
Սիրում է ազատությունը, չի ենթարկվում ամեն ցանկացողի։
Ունի բարձր պահանջներ իր ընտրյալի հանդեպ։
3.Առանձնացրո՛ւ Տորքի սիրո նկարագրության հատվածները։
«Քաղցած եմ, այո՛, բայց շա՜տ եմ քաղցած, –
Հոգոց քաշելով՝ մեր հսկան ասաց. –
Ի՜նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ,
Ի՜նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ,
Իմ հաց ն ու ջուրը, – գիտե՞ս որն է այն –
Քո սե՛րն է, հոգիս, քո սե՛րն է միայն.
Մի՛ նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ,
Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ,
Որ քեզ գլխովին իր մեջ կամփոփե.
Եվ միշտ քեզ համար միայն կտրոփե,
Ահա եկել եմ ընկել ոտքերդ,
Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սերդ».
«Ես քո ստրուկն եմ, դու ինձ հրամայիր.
Թեկուզ քո շան տեղ դռանդ կապիր,
Որ քեզ պահպանեմ աչքիս լույսի պես ,
Ոչ մի փորձանքի դու չհանպիպես»:
4.Ի՞նչ պահանջ առաջադրում Հայկանուշը։
Հայկանուշը պահանջում էր Տորքից , որ նա իր սերին արժանի լինի, ոչ թե միայն ֆիզիկական ուժով, այլ նաև խելքով ու սրտով։ Չէի համաձայնի իր կինը դառնալ, եթե Տորքը ուղղակի ուժեղ լիներ։ Նա էլ հպարտ, գիտեր իր գինը։ Պարզ էր, որ լուրջ աղջիկ էր, ոչ թե էդպես միանգամից սիրահարվողները։