Posted in Հասարակություն 8

Առաջնորդություն

Առաջնորդությունը ազդեցություն գործելու կարողություն է, որն ուղղված է մարդկանց համախմբելուն և նրանց ներշնչելուն` ընդհանուր նպատակի հասնելու համար։ Ճշմարիտ առաջնորդն արդյունք է պահանջում, ոգեշնչում թիմին և պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր իրավիճակում։

Նրանք, ովքեր փոխել են պատմության ընթացքը՝ լինելով քաղաքական գործիչներ կամ հրամանատարներ, եղել են առաջնորդներ։ Սակայն առաջնորդ լինելու համար պարտադիր չէ գլուխգովան սխրանքներ գործել․ բավարար է լինել նախաձեռնող ու պատասխանատու՝ անգամ փոքր համայնքի կամ աշխատախմբի շրջանակում։

Նման առաջնորդը երբեք չի արդարանում։ Նա ձախողման դեպքում ընդունում է իր բաժինը, իսկ հաջողության դեպքում՝ շեշտում թիմի ներդրումը։ Նրա համար արժևորվում է ոչ թե երկար աշխատելը, այլ արդյունքի հասնելը։ Իսկ երբ այդ արդյունքը կա, նա չի մոռանում գնահատել ու խրախուսել թիմին։

Leave a comment