Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն        

Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է  տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ: 

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի: 

1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները: 

Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ: 

Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի: 

2. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.

Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ֊գոյական,

Բ. տխուր եղանակ, լեռնային օդ֊ածական,

Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ֊դերանուն,

Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր֊թվական,

Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ֊դերբայ,

Զ. վարդի նման այտեր֊կապային բառեր

Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ֊բառակապակցություններ

Leave a comment